|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիրը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Իրանը Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել կոնկրետ յոթօրյա ծրագիր։ Եթե պահպանվեն անհրաժեշտ պայմանները, նեղուցը կարող է վերաբացվել և նորմալ նավագնացությունը կարող է վերականգնվել յոթ օրում», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողներին ասել է Արաղչին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են անցկացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ Կատարի միջնորդությամբ: ԶԼՄ-ների տվյալներով՝ խորհրդակցությունները շարունակվել են մոտ երեք ժամ։ ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը դրանք «շատ արդյունավետ» է անվանել, ընդ որում կողմերը դեռ չեն հայտարարել պայմանավորվածությունների ձեռքբերման մասին: