|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնախնդիրը դադարել է լինել միայն ԱՄՆ-ի և Իրանի հարցը:
«Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ այս հարցն այլևս բացառապես Իրանի և Ամերիկայի միջև առկա խնդիր չէ: Մենք դեմ ենք նավագնացության համար Հորմուզի նեղուցի փակմանը:
Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության պաշտպանությունը առաջնահերթ նշանակություն ունի, որովհետև Հորմուզի նեղուցում ցանկացած լարվածություն ուղղակիորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի, էներգետիկ շուկաների, տրանսպորտի և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա: Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ որպես երկխոսության և բանակցությունների միջոցով խնդիրների լուծման բանալի»,- նշել է նա։