կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-04 15:06
Աշխարհ

Հունգարիան կհրաժարվի ռուսական գազից և նավթից

Հունգարիան կհրաժարվի ռուսական գազից և նավթից

Հունգարիան մտադիր է դադարեցնել Ռուսաստանից գազի և նավթի ներկրումը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը։

Նրա փոխանցմամբ՝ Բուդապեշտը մտադիր է պահպանել ռուսական գազից հրաժարվելու համար Եվրամիության սահմանած ժամանակացույցը։

Նախարարը նաև նշել է, որ Հունգարիան այժմ նավթի մատակարարման այլընտրանքային ուղիներ է որոնում։ Պատճառն այն է, որ նոյեմբերի 21-ին ավարտվում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից ժամանակավոր բացառության ժամկետը, որի շրջանակում թույլատրվում է ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերություններից նավթ գնել։