|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իսլամական պետություն» խմբավորումն ամսական մինչև 50 մլն դոլարի եկամուտ է ստանում Սիրիայում և Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում առկա նավթի վաճառքից: Այդ մասին տեղեկացրել է Իրաքի հետախուզությունը. հայտնում է Интерфакс-ը:
Նշվում է, որ նավթի վաճառքից ստացված եկամուտը ԻՊ-ի գրոհայինների գործունեության ֆինանսավորման կարևորագույն աղբյուրներից մեկն է:
Գնորդների հետաքրքրությունն է շարժում դեմպինգային գինը, որն առաջարկում է ԻՊ-ը։ Որոշ դեպքերում մեկ բարելի դիմաց այն կազմում է 35 դոլար, սակայն երբեմն իջնում է մինչև 10 դոլարի: