Փոխարժեքներ
21 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Պատերազմը սկսվեց Արթուրի ծննդյան օրը։ Ընտանիքի անդամներն արդեն շնորհավորել էին Արթուրին, երբ լայնամասշտաբ պատերազմի լուրերը ներխուժեցին Նալբանդյան:
Տանկիստ էր Արթուրը։ Ծնվել էր Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում։ Առաջին վեց ամիսը ծառայության էր անցել Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, հետո տեղափոխել էին Քաշաթաղի շրջան։
Ընտանիքի կրտսեր որդին զոհվեց Ջրականում։
Որդու հետ վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 14-ին էր։
Արդեն դեկտեմբերին հաստատվեց Արթուրի զոհվելու մասին տեղեկությունը։ Տղայի մարմինը ծնողներին հանձնեցին 5 ամիս անց՝ մարտի 5-ին։