կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-26 23:21
Աշխարհ

Արաղչին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին

Արաղչին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին և անդամ պետություններին՝ կոչ անելով դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները, որոնք Թեհրանը բնութագրում է որպես «տնտեսական ահաբեկչական գործողություն»

«Իրանի դեմ ագրեսիվ պատերազմներում իր հանցավոր նպատակներին չհասնելուց հետո Միացյալ Նահանգները որոշել է ճնշման և հարկադրանքի միջոցով հետապնդել նույն անօրինական նպատակները՝ տնտեսական ահաբեկչական գործողության միջոցով»,-նամակում նշել է Արաղչին։