|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ Ամալ Մդալյալին, երկրի ԱԳՆ ղեկավար Ջեբրան Բասիլի հրամանով, նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում ներկայացված է Բեյրութի մտահոգությունը` կապված Իսրայելի գործողությունների հետ. հայտնում է РИА Новости-ն:
«Իսրայելի վարած քաղաքական և դիվանագիտական արշավը Լիբանանի դեմ մտահոգություն է առաջացնում, քանի որ կարող է երկրի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստություն լինել»,- ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ իսրայելական բանակը օրերս Լիբանանի հետ սահմանին «Հյուսիսային վահան» գործողությունն է սկսել, որի նպատակն է «Հըզբոլլահ»-ի թունելների որոնումը և ոչնչացումը: