Միասին կարող ենք
կարևոր
925 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 20:43
Աշխարհ

Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ՝ Իսրայելի ինտենսիվ հարվածների պատճառով

Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ՝ Իսրայելի ինտենսիվ հարվածների պատճառով

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ երկիրը բողոք կներկայացնի ՄԱԿ՝ ապրիլի 8-ին Իսրայելի հասցրած հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նա հայտարարել է, որ հարձակումների աճը միջազգային և մարդասիրական իրավունքի «կոպիտ խախտում» է և խաթարում է պատերազմը դադարեցնելու ընթացիկ ջանքերը։

Վարչապետ Սալամը հավելել է, որ կաբինետը նաև անվտանգության ուժերին հրամայել է խստացնել մայրաքաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ «ուժեղացնելով պետության լիակատար իշխանությունը Բեյրութում և զենքի մատակարարում թույլատրելով միայն օրինական ուժերին»։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 1740-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 5900-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։