|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Իրաքը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ կներկայացնի բողոք՝ կապված իր ինքնիշխանության խախտման հետ, հայտարարել է երկրի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Խալիդ ալ-Յաքուբին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Իրաքի անվտանգության ուժերի 80 անդամ է զոհվել, 150-ը՝ վիրավորվել փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր։
Ալ-Յաքուբին նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի օդային տարածքը, իսկ Իրանը մեղավոր է երկրի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակումների համար։
«Մենք դեմ ենք Իրանի վրա հարձակմանը, որովհետև այն արդարացված չէ», - հավելել է պաշտոնյան՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած ռազմական գործողությունը։
Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա աս-Սուդանին արտգործնախարարությանը հրահանգել է կանչել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված երկրի վրա գրոհների հետ։