|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Լիբանանի հարավային սահմանին գտնվող զորքերի թիվը կավելանա մինչև 10,000, հենց Իսրայելը դուրս բերի իր զորքերը իր վերահսկողության տակ մնացած հինգ տարածքներից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը։
«Երկրի հարավում զինված ուժեր չեն լինի, բացի լիբանանյան բանակից և ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերից: Մեր զորքերի թիվը կավելանա մինչև 10,000՝ Լիտանի գետից հարավ»,- ասել է նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Ըստ Աունի, Իսրայելը խոչընդոտում է տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը։