|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Առաջիկայում նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ տեսաֆորմատով, կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոտ ժամանակներս կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Հանդիպման ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և կքննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասաց նա։