Միասին կարող ենք
կարևոր
517 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-26 21:23
Քաղաքական

Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում. Ալիևը՝ Փեզեշքիանին

Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում. Ալիևը՝ Փեզեշքիանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները միմյանց շնորհավորել են Իդ ալ-Ադհա սուրբ տոնի կապակցությամբ և Ադրբեջանի ու Իրանի ժողովուրդներին մաղթել են բարգավաճում և առատություն։

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կրկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից իր երկրի համար դժվարին ժամանակներում տրամադրված մարդասիրական օգնության համար։ Իր հերթին, նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում», - ասվում է հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման և հեռանկարների վերաբերյալ։