|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Սիրիացի բժիշկները SANA գործակալությանը հայտնել են, որ հինգ խաղաղ բնակիչ զոհվել, 19-ը վիրավորվել է Համա նահանգում թիրախների վրա ավիահարվածների հետևանքով։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իսրայելը հարձակումն իրականացրել է Լիբանանի օդային տարածքից, գրում է kommersant.ru-ն:
Հարձակման է ենթարկվել երկրի կենտրոնական հատվածը։ Սիրիայի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։ Իսրայելը չի մեկնաբանել հարվածը։
Իսրայելը վերջին ամիսներին բազմիցս հարվածներ է հասցրել Սիրիայում: Ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամներ: Հունիսին հարվածից զոհվել էր 12 մարդ։ Հուլիսին Սիրիայի նախագահի մերձավոր գործարար Բարաա Քաթերջին սպանվել էր հարձակման հետևանքով։