|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուկրաինան պատրաստվում է սադրանք իրականացնել և այն ներկայացնել որպես ռուսական հրթիռային հարված։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):
ԱՀԾ-ի տվյալներով՝ Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների և ռազմական հրամանատարության ղեկավարությունը հերթական անմարդկային սադրանքը մշակում է ամերիկյան հրահանգիչների ցուցումով։ Ըստ սցենարի` իբր ռուսական կողմը հրթիռային հարված է հասցնում Կիևի կողմից վերահսկվող տարածքում գտնվող մանկական հաստատությանը՝ հիվանդանոցին կամ մանկապարտեզին, ինչի հետևանքով մեծ թվով մարդիկ են մահանում։ Այնուհետև այդ ողբերգությունը լայնորեն լուսաբանվում է միջազգային առաջատար լրատվամիջոցների ներգրավմամբ։
«Միաժամանակ ամերիկացիները ծրագրում են սադրանքն օգտագործել Իրանի, ինչպես նաև ԿԺԴՀ-ի վրա արդեն իսկ ծավալված ճնշման արշավն ուժեղացնելու նպատակով՝ Մոսկվային իբր բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար», - ասված է հաղորդագրությունում։