|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՕՊ միջոցներն Օրյոլի մարզում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ևս հինգ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Հոկտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 16:40-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Օրյոլի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: