|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում` Intel ընկերության ձեռնարկությունում, երեկ պայթյուն է որոտացել:
Յոթ մարդ վիրավորվել է. տեղեկացնում է Reuters-ը: Բանվորներից 4-ը տեղափոխվել է հիվանդանոց բեկորային վնասվածքներով, այրվածքներով, կոնտուզիայով:
Պայթյունը տեղի է ունեցել միկրոչիպերի արտադրամասում: Բոլոր աշխատակիցներն անմիջապես տարհանվել են, իսկ մասնաշենքը փակվել է` միջադեպի հանգամանքները պարզելու համար:
Նախնական տվյալներով` պայթյունի պատճառը քիմիական նյութերի պահեստն է: