|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
«Օրվա իշխանությունները՝ որպես իրենց բրենդային ձեռբքերում, այստեղ, ալյուր և ամենուր խոսում են մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն դարձնելու, կոռուպցիան երկրում արմատախիլ անելու մասին, ընդ որում՝ որպես արդեն կատարված փաստ»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Հիշո՞ւմ եք 2020թ․ մարտ ամիսը, երբ ամբողջ աշխարհն սկսել էր հնարավոր և անհնար քայլի դիմել, որպեսզի քովիդն իրենց երկրում քիչ տարածվեր, մեր իշանությունը նույն մարտին քարոզարշավի էր դուրս եկել։ Դեժավյու։ Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունն առաջարկում է պեռաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ։ Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս, քաջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար։ Իրականում, այս իշխանությունը ժողովրդավարությունը փռել է գետնին ու վրայով իրենց հանրահայտ՝ առանց բիտումի, շատ աղից քանդվող ասֆալտով անցել, իսկ կոռուպցիան ավելի հետաքրքիր զարգացումներ է ապրում»,- ասաց նա։