կարևոր
2926 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 17:21
Քաղաքական

Ո՞վ էր քաշել ԱԺ նախագահի լեզվից, որ նման հայտարարություն անի, հետո էլ գնա մարզվի, թևը կոտրի․ Գեղամ Մանուկյան

Այն բոլոր բառախաղերը, որ անցնող տարիների ընթացքում հնչեցվում էր Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ փոխզիջման, խաղաղության և երկխոսության հասնելու, ամբողջը սեփական ժողովրդին մոլորեցնելն էր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի համապատասխան հակազգեցություն չի ստանալու, քանի այդ բոլոր հակաարցախահայության գործողությունները, որը կան, դրան հաջորդում է Հայաստանի կողմից իրար հաջորդ հայտարարությունները, կոչերը Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսություն սկսելու և Ադրբեջանը տեսնում է, որ ինքը կանգնած է միայն արցախահայության և Արցախի ղեկավարության դեմ դիմաց և նման ռազմական գործողություններով, առաջխաղացումներով, գյուղատնտեսական աշխատանքները խանգարելով  փորձելու է բարոյահոգեբանական ճնշումներ գործադրել, ինչու ոչ նաև ռազմավարական առավելության հասնել բոլոր այն տեղերում, որտեղ կարողանում է։ Հիմիկվա առաջխաղացման հետ շատ բաներ չեմ կարող ասել, պետք են Պաշտպանության բանակի պարզաբանումները, թե ինչպես է լինում, որ կարողանում են անարգել առաջխաղացում ունենալ, թեև առաջխաղացման շարունակությունը կասեցվել է Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից։ Շատ կարևոր է, որ ամեն մի քայլը հաշվարկված լինի։ Այս օրերին թափուր է հայ-ռուսական համատեղ հրամանատարի պաշտոնը։ Զինված ուժերում կարևոր պաշտոնները ամիսներ շարունակ թափուր են մնում։ Այսօր էլ Օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը տևական ժամանակ թափուր է։ Սրանք դետալներ են , որոնք ունենում են իրենց բացասական ազդեցությունը պաշտպանության  վրա, որը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ հայկական կողմի պոռոտախոսությունը իր ծանր հետևանքներն են ունենում․

«Նույն Արցախում գտնվող նախկին պաշտոնյայի պոռոտախոս հայտարարությունները կապված շրջափակման լիարժեքության ոչ լիարժեքության հետ հանգեցնում է բացասական հետևանքների։ Ցանկացած տեղեկատվության հրապարակում, ամեն մի հայ քաղաքացի պետք է հասկանա դա ինչ հետևանքներ կարող է ունենալ նաև անվտանգային համակարգի վրա։ Կան բազմաթիվ փաստեր, երբ մեծախոսությունը, չհաշվարկված տեղեկատվության հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության»,- ասաց նա։