կարևոր
2869 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-21 23:50
Հասարակություն

Վաղը՝ 1182 դիմորդ կենտրոնացված կարգով ընդունելության քննություն է հանձնելու հայոց լեզվից և հայ գրականությունից

Վաղը՝ 1182 դիմորդ կենտրոնացված կարգով ընդունելության քննություն է հանձնելու հայոց լեզվից և հայ գրականությունից

Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, հանրապետության 13 քննական կենտրոնում 1182 դիմորդ կենտրոնացված կարգով ընդունելության քննություն է հանձնելու հայոց լեզվից և հայ գրականությունից՝ ՀԵՌԱԿԱ ուսուցման համար: Քննական կենտրոններից 5-ը մարզերում են՝ Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոցում/58հոգի/, Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոցում/128հոգի/, Լոռիում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցում/77 հոգի/, Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոցում/87 հոգի/, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց/46 հոգի/: Երևանում գործելու են բոլոր 8 քննական կենտրոնները՝

թիվ 57 հիմնական դպրոց/80դիմորդ/, Կենտրոն, Վրացյան 75

թիվ 118 ավագ դպրոց/80 դիմորդ/, Աջափնյակ,Արզումանյան 8

թիվ 135 հիմն. դպրոց/119 դիմորդ/, Նոր Նորք, Ստեփանյան 5

թիվ 155 հիմն. դպրոց/98/, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբ.

թիվ 168 հիմն. դպրոց,/100/, Աջափնյակ,Բաշինջաղյան 1-ին նրբ.

թիվ 170 ավագ դպրոց/100դ./ Ավան, Թումանյան թաղ. 3

թիվ189 ավագ դպրոց/109 դիմորդ/, Դավիթաշեն, 1-ին թաղ, Տ.Պետրոսյան փողոց

թիվ 190 ավագ դպրոց/100 դիմորդ/, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2 թաղ.

Այսօր հանձնված ռուսաց լեզվի և քիմիայի գնահատականները հայտնի կդառնան վաղը՝ ամսի 22-ին, իսկ հոկտեմբերի 23-ը բողոքարկման օրն է: