|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ 15 քննական կենտրոնում հունիսի 25-ին միասնական քննություններ են անցկացվելու «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։ Քննական կենտրոններից 4-ը կլինեն մայրաքաղաքում, իսկ մնացած 11-ը՝ մարզերում:
Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 1 314 դիմորդ, որոնցից 241-ը՝ «Ռուսաց լեզվից», իսկ 1073-ը՝ «Քիմիայից»։
«Մարզերում դիմորդների թիվը 860 է, որից 199-ը՝ «Ռուսաց լեզու», իսկ 661-ը՝ «Քիմիա» առարկաներից։ Երևանում միասնական քննություն հանձնողները կլինեն 454 հոգի՝ 42-ը՝ «Ռուսաց լեզու», 412-ը՝ «Քիմիա» առարկաներից»,- հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը։