|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2011-ին մասնավոր բուհերում եւս ընդունելությունը կլինի կենտրոնացված քննությունների միջոցով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի մասնավոր բուհերի թիվը պակասելու է եւս 7-10-ով:
Ինչ վերաբերում է ուսումնարաններին ու քոլեջներին, ապա այստեղ ընդունելության քննությունները ընդհանրապես հանվելու են, եւ այս կամ այն քոլեջ ընդունվելու համար դերակատարություն է ունենալու դպրոցի գնահատականը: Ըստ նախարարի, սա հնարավորություն կտա խուսափել կոռուպցիայի հնարավոր դրսևորումներից: Կոռուպցիան կանխելու համար նոր, Աշոտյանի հավաստմամբ, ոչ վիճահարույց մեխանիզմներ են ներդրվելու նաև բուհերում: Հեշտացվելու են ուսանողների վերականգնման, բուհից բուհ տեղափոխվելու գործընթացները: