|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին կայցելի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք։
Ինչպես հաղորդում է Yenisafak-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի այցերի ծրագրին, այցը կկայանա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։
Բացի այս այցից, Թուրքիայի նախագահի դիվանագիտական ծրագրով նախատեսված է ևս երկու կարևոր իրադարձություն՝ Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը կայանալու է Վաշինգտոնում հուլիսի 9-ից 11-ը։