|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոնտենեգրոյի մայրաքաղաք Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը։
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ¼ եզրափակիչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ: Հայ մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ 3-րդ ռաունդում, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը:
Կիսաեզրափակչում Էլիդան կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ: