|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղը` ապրիլի 26-ին, ժամը 13:00-ին Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ներկայացուցիչներ:
Երիտասարդների Հայաստանի առաջնությունում 10 քաշային կարգերում կխաղարկվի մեդալների 10 հավաքածու:
Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա միջազգային մրցաշարերին և նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: