|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
51 կգ քաշային աշխարհրhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը hաղթանակով է մեկնարկել Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Հայ մարզուհին 3:0 հաշվով վստահ հաղթնակ է տոնել Մոլդովիան ներկայացնող Եկատերինա Կարպի նկատմամբ և դուրս է եկել ¼ եզրափակիչ: Վաղը ՝ ¼ եզրափակչում Անուշ Գրիգորյանը կմրցի հունգարուհի Ալեխանդրա Վիգլասի հետ , ով 1/8 եզրափակչում առավելության է հասել թուրք Նազեմի Տատարի նկատմամբ: Ցավոք Եվրոպայի առաջնությունում հանդես եկող մեր մյուս մարզուհին՝ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը զիջել է իր մրցակցին և դուրս մնացել հետագա պայքարից: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: