|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Արամ Ամիրխանյանը (69 կգ) մեկնարկային մենամարտում հաղթել է իսրայելցի Արտյոմ Մասիլինին` 3 : 0 հաշվով:
56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/32 եզրափակչում 3:0 հաշվով պարտության է մատնել անգլիացի Գամալ Յաֆային: Տեղեկացնենք, որ Արթուր Քիրաջյանը և Կորյուն Սողոմոնյանը պարտվել էին մեկնարկային մենամարտերում, համապատասխանաբար` Եվգենի Դոգալյավեցին և Դավիդ Ռոդրիգեսին (1:2):
75 կգ քաշային Արման Հովիկյանն առաջին մենամարտը կանցկացնի այսօր: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը պայքարի մեջ կմտնի վաղը` հոկտեմբերի 18-ին ,իսկ 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը` հոկտեմբերի 20-ին: