|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի համար առնվազն բրոնզե մեդալն ապահովված է: Ապրիլի 21-ի առավոտյան կայացած եզրափակիչում Անուշ Գրիգորյանը վստահ հաղթանակ տոնեց անգլիացի Կրիստալ Բարկերի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր: Այսօր ռինգ դուրս կգա նաև 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի լեհ Ռաֆայել Ստասզևսկու դեմ:
Տեղեկացնենք, որ աշխարհի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: