|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
51 կգ քաշային աշխարhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում առնվազն ապահովեց բրոնզե մեդալ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր միակ աշխարհի չեմպիոնուհին Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հունգարիան ներկայացնող Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսօր՝ կիսաեզրափակիչ մենամարտում մեր մարզուհու մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է:
Տեղեկացնենք, որ այս օրերին Գրոզնիում Կադիրովի անվան միջազգային մրցաշարում իրենց ուժերն են փորձում նաև տղամարդկանց մեծահասակների հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ: Այս պահի դրությամբ մեր բռնցքամարտիկներից ռինգ են դուրս եկել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: Հաղթանակ է տոնել միայն Դարչինյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: