|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մոտ է նվաճելու Հին մայրցամաքի չեմպիոնական տիտղոսը: Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Անուշ Գրիգորյանը տպավորիչ հաղթանակներով շարժվում է առաջ և արդեն դուրս է եկել եզրափակիչ: Քիչ առաջ կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ մարզուհին գեղեցիկ ոճով առավելության հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսնի նկատմամբ և իրավունք ստացավ օգոստոսի 22-ին Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը վիճարկել հույն Պլեա Ֆոտերիի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Գրիգորյանը հաղթել էր Հունգարիան ներկայացնող մարզուհուն: