կարևոր
718 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 10:42
Աշխարհ

Թրամփը 60 օրվա ընթացքում կգնահատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը․ Ռուբիո

Թրամփը 60 օրվա ընթացքում կգնահատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը․ Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մինչև 60 օր կպահանջվի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հետևանքները գնահատելու համար։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ նախագահը ցանկանում է օգտագործել այս 60-օրյա ժամանակահատվածը՝ վերլուծելու համար, թե ինչ կնշանակի պատժամիջոցների և մաքսատուրքերի սահմանումը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հենց ԱՄՆ տնտեսության համար»,- նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ Թրամփի ստորագրած հրամանագրով հրահանգվել է չկիրառել մի շարք պատժամիջոցներ, սահմանափակումներ և մաքսատուրքեր, որոնք նախատեսված էին Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին վերջերս ընդունված օրենքով։