|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները կկարողանա գնահատել միայն Երևանի պաշտոնական հայտարարություններից հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։
«Մենք դեռ չգիտենք այդ հանդիպման ամբողջական օրակարգը, թեև որոշ հաղորդագրություններ կան», - ասաց Պեսկովը։
Նա կոչ է արել սպասել հայկական կողմի` տրանսատլանտյան ինտեգրման թեման քննարկելու հայտարարություններին։