|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ն ընտրություններից հետո վարչության նիստ չի արել, եւ չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահը, սակայն այդ հարցը համարում են որոշված․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնահատել նրա անձնական հավատարմությունն իրեն, բայց նաեւ նրան պահել բռի մեջ եւ ԱԺ է գործուղել Արսեն Թորոսյանին, ում խմբակցության ղեկավար կընտրեն։
Դրանով վարչապետը կկարողանա վերահսկել միմյանց հետ բարդ հարաբերություններ ունեցող Սիմոնյանին ու Թորոսյանին՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով։
Ի դեպ, Արսեն Թորոսյանն ԱԺ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Սուրեն Պապիկյանին, իսկ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության ղեկավար էր պատկերացնում Հայկ Կոնջորյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում