|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծիծաղով է արձագանքել ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
«Օյ, ինչպես ասում են՝ կրկին բարև ձեզ։ Ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ։ Դուք որևէ անձնական անբարեհաճությո՞ւն ունեք նրա նկատմամբ։
Դա մի փոքր հիշեցնում է ոզնուն սպառնալու պատմությունը՝ սեփական կարողությունները բացահայտելով։ Ես չեմ ուզում լուրջ մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք այդքան շատ իրարամերժ հայտարարություններ են արել»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում էին, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։
«Ես չգիտեմ՝ այդ գործընթացն ավարտվե՞լ է, թե՞ դեռ լիարժեք ընթացքի մեջ է»,- նշել է Զախարովան։
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, եթե ռուսական գազի գինը Հայաստանի համար բարձրանա։