|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
59 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Այս մասին հայտնում է Ցեղասպանության թանգարանը։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան կայսրության ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:
1967 թվականից ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետական նկարագրի անբաժան մասը՝ վերածվելով ուխտավայրի:
Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` ճարտարապետական այդ կոթողը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ նրա պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգու տոկունությունն ու կենսունակությունն են մարմնավորում: