|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերի խմբավորման զարգացման հարցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերը Ռուսաստանի միջուկային եռյակի կարևոր բաղադրիչներից են։
«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում միջուկային եռյակի նշանակությունն ամեն օր ավելի ակնհայտ է դառնում։ Դրա կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այսօր գտնվում է բավականին թշնամական շրջապատում, ինչի պայմաններում միջուկային եռյակը դառնում է երկրի անվտանգության հուսալի երաշխիքը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը աշխարհի այն սակավաթիվ պետություններից է, որն ունի հզոր, միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր կառուցելու ներուժ։