|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշման վերաբերյալ գրել է.
«Այս երեք օրը Գերմանիայի դաշնությունում եմ, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի կազմում Բունդեսթագում, արտգործնախարարությունում ունեցել ենք տարբեր ձեւաչափի հանդիպումներ, որտեղ ի թիվս այլ հարցերի, հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների հարցը։
Վերջի նման ներկայացումն այսօր էր։
Դավիթ Համբարձումյանի մասին վճռաբեկի քաղաքական պատվեր որոշումը չկար։ Բայս այս դեպքը ոչ առաջինն է, ոչ՝ վերջինը։
ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները երբ առաջադրվում են, ինքնաբերաբար դառնում են մահապարտ։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին...»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։