|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև հանդիպումը Բաթումիում անցկացնելու որոշումը բարեկամական ժեստ էր Թուրքիայի նկատմամբ՝ չնայած առկա ռիսկերին։
Եվրոպայի լիգայի շրջանակում նոյեմբերի 26-ին կայացած հանդիպումը Ստամբուլից տեղափոխվել էր Բաթումի՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հանդիպման ընթացքում բախումներ են տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացական ոստիկանության միջև, ինչի հետևանքով խաղը շուրջ 30 րոպեով ընդհատվել է։
Թուրքական կողմը դատապարտել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները պայմանավորված են եղել երկրպագուների ագրեսիվ վարքագծով, այլ ոչ թե Պաղեստինի դրոշների ցուցադրմամբ։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ միջադեպերի հետևանքով երեք իրավապահ է վիրավորվել, բերման է ենթարկվել 16 անձ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի առնչությամբ կանչել է Անկարայում Վրաստանի դեսպանին։
Հանդիպումն ավարտվել է թուրքական «Բեշիկթաշի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։