կարևոր
1240 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-27 19:28
Տնտեսական

Ռուսաստանը 6 ամսով արգելել է հնդկացորենի արտահանումը

Ռուսաստանը 6 ամսով արգելել է հնդկացորենի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը վեցամսյա արգելք է սահմանել հնդկացորենի արտահանման վրա՝ ներքին պարենային շուկայի կայունությունն ապահովելու համար։

Ինչպես հաղորդվում է, սահմանափակումները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության երկրների կամ մարդասիրական օգնության առաքումների վրա։

Ավելին, կառավարությունը ոլոռի, սիսեռի և ոսպի արտահանման մաքսատուրքերը, որոնք նախկինում կազմում էին 5%, զրոյի է հասցրել՝ արտաքին շուկաներում ռուսական արտադրանքի մրցունակությունը բարելավելու համար։