կարևոր
1474 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-05 13:40
Քաղաքական

Փաշինյանը վատ է զգացել, Չորաթանի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը․ լրագրող

Փաշինյանը վատ է զգացել, Չորաթանի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը․ լրագրող

Նիկոլ Փաշինյանը փորձում է ազգը զրկել պատմական հիշողությունից, մանկուրտացնել: Այս մասին գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, որ Բերդի համայնքի սահմանամերձ Չորաթան գյուղի երեխաները նկարել են Մասիսն ու Ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե իրենց սարերն ու անտառները։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետեւից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»։

2020 թվականի պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան մեր տարածաշրջան է վերադարձել 1915 թվականի ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար։

Սակայն 2020 թ․ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիան թաքուն ստորագրելով՝ նա դարձավ «խաղաղասեր», Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները հերթով կատարում է, հրաժարվել է սրբազան Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, հայոց ցեղասպանության վերաբերյալ կասկածելի նարատիվներ է առաջ քաշել։

Նա հրաժարվել է հայոց պատմությունից, մեր ինքնությունից և փորձում է հայ ազգին զրկել պատմական հիշողությունից, հայ ինքնությունից,մանկուրտ դարձնել։ Սակայն չի հաջողելու»,- գրել է նա։