|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկությունններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանում գործող կրթահամալիրներից մեկից «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 11-ամյա Ս․ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, նշված կրթահամալիրում Ս․ Մ․-ն վիճաբանել է իր համադասարանցի՝ 11-ամյա Գ․ Գ․-ի հետ, ով բռունցքով հարվածել է Ս․ Մ․-ի քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: