|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մոսկովյան բանակցությունների առանցքում լինելու են ռուսական կողմի երկու սկզբունքային պայմանները, որոնց կատարման հետ է կապվում հայռուսական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող էներգակիրների գների պահպանումը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին պայմանը վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի հետկանչմանը, իսկ երկրորդը՝ TRIPP ճանապարհի երկայնքով ռուսական սահմանապահ զորքերի տեղակայմանն ու ճանապարհի պահպանության իրականացումը նրանց վերապահելուն։
Ըստ մեր տեղեկությունների, Մոսկվայում այս երկու հարցերը դիտարկվում են ոչ թե պարզապես որպես բանակցային օրակարգի բաղադրիչներ, այլ որպես երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման առանցքային նախապայմաններ։
Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս երկու անգամ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետների ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։