|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարությունն իր ծրագրում հստակ արձանագրել է բանակի և անվտանգության վերաբերյալ իր ռազմավարությունը, առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու ուղղություն եմ ուզում նշել՝ առաջինը, մենք պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ։ Դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակն է, դրանք էականորեն տարբեր բաներ են։ Մենք ամենօրյա ռեժիմով պետք է գնանք և հնարավորինս շուտ հասնենք դրան։ ՀՀ-ն հստակ արձանագրում է, որ մենք Զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելը և պաշտպանելն է մեր Զինված ուժերի խնդիրը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով և արտաքին քաղաքականությամբ կարողանան թեթևացնել ՀՀ բանակի և Զինված ուժերի դերը։