|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատուրայի հաստատումն է, որտեղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները մշտական հարձակումների և քաղաքական հետապնդումների ներքո են:
Արևմտյան կոնկրետ երկրներն այնքան են տարված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական պատերազմով, որ «կռիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և նույն ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին:
Հասկանալի է, չէ՞, որ իրավունքի, ազատ խոսքի, եվրոպական արժեքների և ժողովրդավարության կեղծ հռչակումների անվան տակ, նույն Արևմուտքի հովանավորչությամբ, ՀՀ-ում ուժեղացվում է բռնատիրական համակարգը, որը ծառայում է բացառապես այլոց շահերին»: