|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ընդդիմության` քվեարկության արդյունքները չճանաչելու կոչերը ծառայեցին ՌԴ-ի շահերին: Այդ մասին նա ասել է Reuters-ի հետ զրույցում. հայտնում է ekhokavkaza.com-ը:
«Դա հենց այն է, ինչը ցանկանում է տեսնել Ռուսաստանը` մասնատված և թույլ Վրաստան` վարկաբեկված նախագահով, որի լեգիտիմությունը սպառնալիքի տակ է», -ասել է Զուրաբիշվիլին` նշելով, որ մտադիր է հաշտեցնել Վրաստանի մասնատված հասարակությանը:
Նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին: Ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն չի ընդունում ընտրությունների արդյունքները. երեկ Թբիլիսիում կայացել է նրա կողմնակիցների բազմահազարանոց ցույցը: Վաշաձեն պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: