կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-29 10:25
Քաղաքական

ԱՄՆ-ը «Թրամփի ուղու» միջոցով ցանկանում է ամրապնդվել Իրանի և Հայաստանի սահմանների մոտ. Իրանում ՌԴ դեսպան

ԱՄՆ-ը «Թրամփի ուղու» միջոցով ցանկանում է ամրապնդվել Իրանի և Հայաստանի սահմանների մոտ. Իրանում ՌԴ դեսպան

ԱՄՆ-ը «Թրամփի ուղու» միջոցով ցանկանում է ամրապնդվել Իրանի և Հայաստանի սահմանների մոտ։ Այս մասին հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը՝ իրանական «Farhikhtegan» թերթին տված հարցազրույցում։

«Վաշինգտոնի նպատակն է ամրապնդվել Իրանի հյուսիսային սահմաններում՝ Հայաստանի հետ, և վերահսկողություն հաստատել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տանող ճանապարհի նկատմամբ, որը պետք է ներառի նաև «Թրամփի երթուղին», - ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված չէ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հարավային Հայաստանի միջով հավասար տարանցիկ փոխադրմամբ։ Արևմուտքի իրական նպատակն է Ռուսաստանին և Իրանին դուրս մղել տարածաշրջանից և նրանց սահմաններին ստեղծել իր վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքներ։

Այս գործողություններին ի պատասխան՝ Մոսկվան մտադիր է շարունակել համագործակցությունը Թեհրանի հետ։

Ինչպես նշել է դեսպանը, համագործակցությունը կզարգանա, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում, որը միավորում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։