|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանում Հնդկաստանի դեսպան Գադդամ Դհարմենդրան, շեշտելով Իրանի Չաբահար նավահանգստի զարգացման կարևորությունը, նշել է. «Մենք ծրագրում ենք կապել Չաբահարի արևմտյան մասն ու Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս–հարավ» միջանցքը»։
Նա նշել է, որ Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր և ամենաբեռնված նավահանգիստը. հաղորդում է իրանական Khabaronline թերթը:
Հնդիկ դիվանագետը երկաթուղով Աֆղանստանի կապը Չաբահար նավահանգստի հետ անվանել է Հյուսիս-հարավ խոշոր միջանցքի նախագծի առաջին օղակը: Նա շեշտել է, որ Նյու Դելին ձգտում է զարգացնել իր հարաբերությունները օվկիանոսային Չաբահար նավահանգստի միջոցով Կասպից ծովից արևելք և արևմուտք ծով ելք չունեցող երկրների հետ: