Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ռուսական հրթիռն իր բեռի՝ հաղորդակցության երեք արբանյակների հետ չի կարողացել հասնել ուղեծիր և ընկել է Խաղաղ օվկիանոսը:
ՌԻԱ գործակալությունը հաղորդել է, որ, ըստ օդագնացային արդյունաբերության չբացահայտված աղբյուրի՝ հրթիռը և արբանյակները ջուրն են ընկել Հավայան կղզիներից մոտ 1450 կմ հյուսիս-արևմուտք: Նման հայտարարություններ այլ գործակալություններն էլ են կատարել, սակայն պարզ չէ, թե նշված աղբյուրը նույնն է, թե տարբեր են:
Ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Պենտագոնը հարցեր է ուղղել ռուսական իշխանություններին: Պարզվում է հրթիռը երեկ է բաց թողնվել՝ Ղազախստանում գտնվող ռուսական մեկնարկային հաստատությունից: Այն «Գլոբալ Նավիգացիոն Արբանյակային համակարգի» (Global Navigation Satellite System)կամ «Գլոնաս»-ի (Glonass) համար երեք արբանյակ էր տեղափոխում: Այս համակարգի նպատակն է հավասարվել ամերիկյան «Գլոբալ Դիրքորոշման համակարգ» (Global Positioning System) կամ GPS-ին: Այն մշակվել է խորհրդային տարիներին և ծառայում է ռազմական և քաղաքացիական նպատակներով: