կարևոր
979 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-29 09:15
Քաղաքական

Բեռլինում խոսել եմ ՀՀ-ի իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի ու համատարած բռնությունների մասին․ Մանուկյան

Բեռլինում խոսել եմ ՀՀ-ի իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի ու համատարած բռնությունների մասին․ Մանուկյան

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակության կազմում նոյեմբերի Բեռլինում երեք օր շարունակ մասնակցել եմ Բունդեսթագի համանուն խմբի, առանձին պատգամավորների, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հետ հանդիպումներին։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ասել, որ դրանցից որոշները հատկապես շատ կարեւոր էին, նշանակում է՝ ոչինչ չասել։

Բայց մատնանշեմ.

- բոլոր հանդիպումներին ներկայացրել եմ Սահմանադրության նախագծի շուրջ «Հայաստան» խմբակցության, ընդհանրական ընդդիմության մերժման բոլոր հիմքերը,

Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի վտանգների ու ծուղակների,

- խոսել եմ Հայաստանում իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի ու համատարած բռնությունների մասին,

- ներկայացրել եմ արտաքին քաղաքական հարցերում, հատկապես՝ ԵՄ- ՌԴ հակադրությունում մեր մոտեցումները։

Ու նաեւ, որպես դաշնակցական շատ կարեւոր էր մեզ հետ երկար տարիների գործակցություն ունեցած սոցիալ-դեմոկրատ պատգամավորների, նրանց հովանու տակ գործող Էբերտ հիմնադրամի գործընկերների հետ քննարկումները»,-գրել է պատգամավորը։