կարևոր
316 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-28 11:21
Աշխարհ

Գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացվել են 1246 դրոն

Գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը ոչնչացվել են 1246 դրոն

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը նոյեմբերի 28-ի գիշերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի խոշորագույն գիշերային հարձակումներից մեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 1246 անօդաչու թռչող սարք։

Հարձակումը հետ է մղվել Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի, Վորոնեժի, Կալուգայի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի, Սարատովի և Սամարայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի և Բաշկորտոստանի տարածքների երկնքում։

Միայն 462 թշնամական ԱԹՍ է թռչել Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ։ Դրանց մեծ մասը` 123 անօդաչու թռչող սարք, վնասազերծվել է քաղաքի մատույցներում։