|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Բրյանսկի մարզի Կլիմովո բնակավայրում «Միրատորգ» ընկերության ծառայողական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է ինը մարդ։ Այս մասին հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը։
«Տուժածների թվում են ընկերության վեց աշխատակիցներ և տեղի բնակիչներ։ Նրանք բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Բոլորին նշանակվել է ամբուլատոր բուժում», - գրել է նա «Մաքս» հարթակում։
Կովալչուկի խոսքով՝ Ստարոդուբ քաղաքում անօդաչու թռչող սարքի՝ ձեռնարկության ուղղությամբ հասցրած հարվածի հետևանքով տուժել է նաև 34-ամյա տղամարդ։ Նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Նա հավելել է, որ մեկ օրվա ընթացքում Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 506 անօդաչու թռչող սարք։
Հակառակորդի գործողություններին ի պատասխան՝ ռուսական բանակը հարվածներ է հասցնում որոշումների ընդունման կենտրոններին, ձեռնարկություններին և պահեստներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ։ Ռուս զինծառայողները կիրառում են հարվածային անօդաչու թռչող սարքեր և մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքեր, որոնք, ըստ հրապարակման, ունակ են ոչնչացնելու ցանկացած թիրախ Ուկրաինայի ողջ տարածքում։